Թափսի սմբուկով

Թափսի սմբուկով

 

Եթե ցանկանում եք ավանդական իրաքյան ուտեստ ճաշակել, առաջարկում ենք սմբուկով Թափսին։ Այն ավանդական իրաքյան կերակուր է շոգեխաշած բանջարեղենով եւ մսով։ Սմբուկը՝ մյուս բաղադրիչների եւ հատուկ սոուսի հետ միասին, ստեղծում է մի բացառիկ համ՝ հարուստ եւ նուրբ։ Իսկ Թափսիի վառ գույները Ձեր ընթրիքը կլցնեն բարձր տրամադրությամբ։

 

Մեր խոհարարները պատրաստում են այս ուտեստը ճիշտ այնպես, ինչպես եփում են տանը՝ իրենց սիրելի ընտանիքների համար։ Դուք էլ համեցեք ընտանեկան ընթրիքի, եւ բոլորով միասին վայելեք ախորժաբեր սմբուկով Թափսիի անկրկնելի համը «Բաբելոն» ռեստորանի ջերմ մթնոլորտում։