Իրաքյան խոհանոցի բացառիկ համերը

8/6/2018

 

«Բաբելոն» ռեստորանը հրավիրում է ճաշակելու իրաքյան խոհանոցի լավագույն ուտեստները Երեւանի կենտրոնում։ Մենք կօգնենք Ձեզ բացահայտել, թե որտեղից են գալիս եւ ինչ համ ունեն այս կերակուրները։

 

Խոհարարական արվեստի հին մշակույթը

 

Իրաքը Միջագետքի հինավուրց քաղաքակրթությունների ժառանգն է։ Միջագետքը, որ հայտնի էր իր կանաչ ու բերրի հողերով, համարվում էր դրախտ երկրի վրա։ Իսկ այնտեղի ժողովուրդը վարպետանում էր դրախտային համի արվեստի մեջ։ Իրքայան խոհանոցը դեռ զարգանում ու աճում է, սակայն չի մոռանում նախնիների՝ շումմերական, աքքադական, բաբելոնյան եւ ասորական մշակույթների թողած հարուստ ժառանգության մասին։ Այս տարածքում հնագետները հայտնաբերել են առաջին բաղադրատոմսերի գրքերը։ Պատկերացրեք, որ ճաշակում եք այնպիսի կերակուրներ, ինչպիսիք մատուցվում էին Միջագետքի հնադարյան տաճարներում տոնակատարությունների ժամանակ։ Այդ հին բաղադրատոմսերով մենք պատրաստում ենք ամենաթարմ եւ որակյալ մթերքը։ «Բաբելոն» ռեստորանը սիրով հրավիրում է Ձեզ՝ ծանոթանալու Միջագետքի խոհանոցին Երեւանի կոնտրոնում։

 

Իրաքյան որոշ ուտեստներ առաջին հայացքից նման են այլ արաբական կերակուրների, սակայն ունեն իրենց յուրահատուկ շեշտադրումները։ Նմանություն կարող եք գտնել նաև հայկական խոհանոցի հետ։ Սակայն մեզ մոտ՝ «Բաբելոն» ռեստորանում, Դուք կնկատեք, որ իրաքյան ուտեստներն ավելի հարուստ են կանաչեղենով և համեմունքներով։ Օրինակ՝ մեր թաբուլեն ավելի կանաչ է, մինչդեռ հայ խոհարարները նախընտրում են պատրաստել այն ավելի քիչ մաղադանոսով ու ավելի շատ բլղուրով։

 

Բնական բաղադրիչների բազմազանությունը

 

Ապրելով անապատներով շրջապատված հողում՝ Իրաքի ժովովուրդը միշտ գնահատել է բուսականությունը։ Ահա թե ինչու յուրաքանչյուր իրաքյան ուտեստում դուք կտեսնեք կանաչիներ, ընդեղեն ու բանջարեղեն։

 

Ամեն ճաշկերույթ սկսվում է «մեզե» կոչվող նախուտեստների մեծ տեսականուց։ «Մեզե»-ների շարքին են պատկանում աղցանները, ինչպես նաեւ զանազան տաք ու սառը նախուտեստները՝ պատրաստված սիսեռով, ընդեղենով, լոլիկով, սմբուկով, թարմ մսով եւ բազում այլ սննդարար բաղադրիչներով։ Այս ուտեստները, ինչպես եւ Միջագետքի խոհանոցի բոլոր կերակուրները, մի լավ համեմում են նախքան մատուցելը։ «Բաբելոն» ռեստորանի շնորհալի խոհարարները կիսում են սերը համեմունքների հանդեպ։ Նրանք օգտագործում են «7 բահար» ՝ 7 տարբեր համեմունքների խառնուրդ, որը բացառիկ է դարձնում մեր ուտեստներից յուրաքանչյուրը։ Իրաքյան խոհանոցում մեկ այլ կարեւոր բաղադրիչ է ձիթապտղի յուղը. անհնար է խոսել արաբական խոհանոցի մասին առանց այս ձեթի մասին հիշելու։ Ձիթապտղի յուղն ունի անհամար օգտակար հատկանիշներ ու թերեւս ամենահամեղ բնական յուղն է։

 

Պարտադիր փորձելու ուտեստներ

 

Իրաքյան խոհանոցի պարտադիր բաղադրիչ է ցածր յուղայնությամբ միսը՝ բույսերի հետ բալանսավորված։ Խորովածների, տաք ուտեստների ու նախուտեստների բազմազան տեսականու համար օգտագործվում է գառան ու հորթի միս, հավ և ձուկ։ Բրինձների ու ճաշերի բազմազանությունը իրաքյան կերակուրների ևս մեկ անբաժան մասն է։ «Բաբելոն» ռեստորանն առաջարկում է 3 տարբեր տեսակի բրինձ և 4 տեսակի ճաշ։ Եվ իհարկե, կարող եք ընտրել բրնձով պատրաստված բազում ուրիշ կերակուրներ։

 

Եթե ուզում եք տիպիկ իրաքյան հիմնական ուտեստ փորձել, առաջարկում ենք ղուզի։ Ղուզին գառան սրունքն է՝ անկրկնելի բույրով, որը մատուցվում է բրնձի ու երկու տեսակ ճաշի հետ։ Ճաշը բրնձին փափկություն եւ հարուստ համ է պարգեւում՝ դառնալով գառան մսի լավագույն լրացումը։

 

Առաջարկում ենք նաեւ փորձել բրյանի։ Հնդկաստանում ծագած այս կերակուրը տարածում է գտել շատ երկրներում։ Իրաքում ավելի քան մեկ դար գործածվելով՝ բրյանին դարձել է իրաքյան խոհանոցի անբաժան մասը։

 

Իսկ ամենաուշագրավ ուտեստը, որ մատուցում ենք «Բաբելոն»-ում, թերեւս մասկուֆ ձուկն է։ Մեր հմուտ խոհարարները ծխեցնում եւ խորովում են ձուկը հատուկ օջախում։ Օջախը բաց խոհանոցում է, որը թույլ է տալիս հաճախորդներին հետեւել, թե ինչպես է պատրաստվում մասկուֆը եւ միաժամանակ վայելել երեկոն՝ ընթրելով սեղանի շուրջ։

 

Ներկայացնելով իրաքյան խոհանոցը՝ «Բաբելոն»-ն առաջարկում է խորովածների եւ քյաբաբների լայն տեսականի։ Նրանք բոլորը պատրաստվում ու խորովվում են տարբեր կերպ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա իր բացառիկ, հարուստ համը։

 

Մենք ներկայացրեցինք Միջագետքի հարուստ խոհանոցի մի փոքրիկ մասը միայն։ Իսկ այսցելելով «Բոբելոն» ռեստորան՝ դուք կգտնեք համեղ ուտելու բազում այլ տարբերակներ եւս՝ քայլ առ քայլ բացահայտելով Միջագետքի գանձերը։