Արեւելյան ճաշկերույթների մշակույթը

14/7/2018

 

Ավանդական արաբական ճաշկերույթը մի ամբողջ արարողություն է։ Այն պարտադիր ներառում է մի քանի ճաշատեսակ՝ թեթեւ նախուտեստ, հիմնական ուտեստ, ցանկության դեպքում՝ նաեւ աղանդեր։

 

Նախուտեստ

 

Նախուտեստները արաբական աշխարհում ընդունված է անվանել «մեզե»։ Այս թեթեւ կերակուրները նախատեսված են բացելու հյուրերի ախորժակը, քանի դեռ հիմնական ուտեստը կպատրաստվի։ «Մեզե»-ները երկու հիմնական տեսակի են բաժանվում՝ տաք եւ սառը։

 

«Բաբելոն» ռեստորանի մենյուում ներկայացված է նախուտեստների մեծ տեսականի։ Այստեղ Դուք կգտնեք տասնյակ տարբերակներ թե՛ տաք, թե՛  սառը «մեզե»-ների ընտրության համար։

Սառը նախուտեստներ

 

Արեւելյան խոհանոցում սառը նախուտեստների ցանկը ներառում է իր մեջ բոլոր աղցանները։

 

«Բաբելոն»-ն առաջարկում է Ձեզ ինչպես արաբական, այնպես էլ հայկական եւ համաշխարհային խոհանոցների տարատեսակ աղցաններ։ Թաբուլե՞, թե՞ կեսար, ֆաթո՞ւշ, թե՞ ամառային աղցան, բաբաղանո՞ւճ, թե՞ մայրաքաղաքային. այս ու բազմաթիվ այլ աղցանների միջեւ ընտրությունը Ձերն է։

 

Աղցաններից բացի, սառը նախուտեստների շարքին են պատկանում թթուները, յալանչին, ջաջխը, քամած մածունը և այլ կերակուրներ։ Ի դեպ, քամած մածունը «Բաբելոն» ռեստորանում մատուցվում է ավանդական արաբական ձեւով։

 

Յալանչին արտաքինից նման է Հայաստանում տարածված եւ սիրված թփով տոլմային։ Սակայն մսի փոխարեն օգտագործվում է կիտրոնով և նռան դոշաբով համեմված բրինձ։ Այն շատ ախորժաբեր է և ունի թարմացնող հատկություն։

 

Ջաջխը նման է Հայաստանում լայն տարածում ունեցող մածնաբրդոշին։ Այն պատրաստված է թարմ վարունգի կտորներով ու նանայով։ Շատ հայտնի միջոց է մարսողության բարելավման համար, հատկապես եթե նախատեսում եք յուղոտ կերակուր պատվիրել որպես հիմնական ուտեստ։

 

Սառը նախուտեստների մասին խոսելիս անհնար է չնշել հումուսը։ Այն ասյօր ամենասիրված արաբական ուտեստներից մեկն է աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում։ Հումուսի սիրահարները «Բաբելոն» ռեստորանում բացի ավանդական ձևով պատրաստված հումուսից կարող են պատվիրել իրենց սիրելի նախուտեստից եւս երկու տարբերակ։ Նրանցից մեկը՝ «Հումուս Բաբելոն»-ը, որը կարող եք համտեսել միայն այս ռեստորանում, մատուցվում է վարունգի թթվով, զեյթունով, լոլիկով ու հատուկ սոուսով։ Իսկ երկրորդ տարբերակը՝ մսով հումուսը, մատուցվում է որպես տաք նախուտեստ։

 

Տաք նախուտեստներ

 

Տաք նախուտեստների ընտրությունը եւս մեծ է։ «Բաբելոն» ռեստորանում կարող եք փորձել տաք քյուֆթաներ, հավի թոք, բյորակների լայն տեսականին եւ այլ բազմազան կերակուրներ։

 

«Բաբելոն»-ում մատուցվող քյուֆթաները լինում են չորս հիմնական տեսակի՝ ավանդական իշլի քյուֆթա, մուսուլի քյուֆթա, հալեպի քյուֆթա՝ բրնձի խմորով, եւ կարտոֆիլի խյուսից պատրաստված քյուֆթա։

 

Եթե սիրում եք ուտելուց առաջ կամ ընթացքում վայելել մի բաժակ օղի, ապա առաջարկում ենք «Բաբելոնում» համտեսել արակ՝ արեւելյան ձեւով պատրաստված անիսոնի օղիներ։

 

Արեւելյան հյուրասիրություն «Բաբելոն» ռեստորանում

 

Արեւելյան հյուրընկալությունը մեծ համբավ եւ խորը արմատներ ունի։ «Բաբելոն»-ի անձնակազմը սիրով պատրաստել է հատուկ հյուրասիրություն բոլոր այցելուների համար։ Հիմնական ուտեստը պատվիրելուց հետո «Բաբելոն» ռեստորանի կողմից Ձեզ անվճար կմատուցվի ոսպով ապուր, թթու վարունգ եւ հաց։ Արաբական ճաշը կամ ընթրիքը անհնար է պատկերացնել առանց այս ավանդական բաղադրիչների։

 

Ոսպով ապուրն ամենատարածված ապուրներից է արեւելյան խոհանոցում։ Այն թեթեւ է, դյուրամարս, և գերազանց համադրվում է մսային կերակուրների հետ։ Մեր պատրաստած հյուրասիրության կարեւոր մասն է տաք թեյը, որով սովորաբար ամփոփում են արեւելյան ճաշկերույթը։

 

 

 

Արաբական ճաշկերույթի առանցքը կազմում են հիմնական ուտեստները։ Դրանք հագեցնող կերակուրներ են, որոնցից շատերը խորհուրդ է տրվում ուտել թարմ արգանակից պատրաստված ճաշի հետ։ Ճաշերն օգտագործվում են որպես սոուս՝ կերակուրն ավելի հյութեղ դարձնելու համար։ Ավանդական իրաքյան կերակուրներից մեկը՝ ղուզին, պատրաստվում է բրնձով ու գառան մսով։ Ղուզիի համը լիարժեք բացվում է, երբ բրնձին ավելացնում են բանջարեղենային հյութեղ ճաշ։

 

Մեր հմուտ մասնագետների օգնությամբ Դուք կարող եք կազմել ավադական կերակուրների ներդաշնակ համադրություններ։ Վերջում չմոռանաք աղանդերի մասին։

 

Արեւելյան քաղցրավենիքը անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Իսկ գրագետ համադրելով արեւելյան ու արեւմտյան անուշեղենները՝ կստանաք ընթրիքի ամենահամեղ ամփոփումը։ Եթե փնտրում եք այսպիսի համադրություն, «Բաբելոն» ռեստորանն առաջարկում է փորձել պաղպաղակով փախլավա եւ զգալ Ձեզ ինչպես քաղաքակրթությունների խաչմերուկում։