Բաբելոնը Երեւանի կենտրոնում

18/6/2018

 

Արեւելյան խոհանոցն ունի հազարամյակների պատմություն։ Այդ պատմության մեջ իր զգալի ներդրումն է ունեցել Բաբելոնը, որի շուրջ ձեւավորվել է Միջագետքի բազմազան խոհանոցը։

 

Միջագետքի պատմական քաղաք Բաբելոնը դարեր շարունակ եղել է համաշխարհային քաղաքակրթության մեծագույն կենտրոններից մեկը։ Այս պատմական քաղաքն աշխարհին տվել է մնայուն մշակութային արժեքներ, որոնց շարքում է նաեւ խոհարարական արվեստը։

 

Միջագետքի խոհանոցը Երեւանում

 

Բաբելոնյան ուտեստները մեծ տարածում են գտել ողջ Միջագետքի տարածքում։ Առ այսօր Միջագետքի խոհանոցը մեծ ճանաչում ունի աշխարհում։ Հայաստանում արեւելյան խոհանոցը շատերը ճանաչում են սիրիական եւ լիբանանյան ռեստորանների միջոցով։ Իսկ Միջագետքի ավանդական խոհանոցի մեջ հմտացած ռեստորաններ մինչ օրս չկային։ Միջագետքի խոհանոցը ներկայացնող ռեստորանն է նորաբաց «Բաբելոն»-ը։ Այստեղ ներկայացված են ինչպես բացառիկ իրաքյան եւ Միջագետքի ուտեստներ, այնպես էլ ողջ արաբական խոհանոցին բնորոշ կերակուրներ։

 

«Բաբելոն» ռեստորանի շնորհիվ Միջագետքը միշտ Ձեր կողքին է։ Այն գտնվում է Երեւանի կենտրոնում, ինչպես վայել է քաղաքակրթությունների խաչմերուկը ներկայացնող սիրված վայրին։ Այդ գողտրիկ վայրը գտնվում է Փավստոս Բուզանդի 91 հասցեում՝՝ Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց տանող հատվածում։ Պատուհանի ողջ երկայնքով այցելուների առջեւ է բացվում կանաչ պուրակը։

 

Լավագույն վայրը նախաճաշի համար

 

Եթե բնակվում եք Երեւանի կենտրոնում, «Բաբելոնը» լավագույն վայրերից է Ձեր օրը համեղ ու հագեցնող նախաճաշով սկսելու համար։ Այն գործում է ամեն օր առավոտյան ժամը 10-ից մինչեւ կեսգիշեր։ Օրվա սկիզբը արեւելյան համ ու հոտով լցնելու համար «Բաբելոնի» հմուտ խոհարարները պատրաստել են հատուկ նախաճաշի մենյու՝ իրաքյան ավանդական նախաճաշի տարբերակներով։ Դրանցից են, օրինակ, յուղով և բակլայով պատրաստված ձվածեղը, չիլիֆրայը, ինչպես նաեւ կաալյան՝ մսով եւ տապակած սոխով նախաճաշը։ Այս ախորժաբեր նախաճաշերից յուրաքանչյուրը Ձեզ բավական էներգիա կտա օրը առույգ շարունակելու ու մինչեւ ճաշի ժամը արդյունավետ աշխատելու համար։

 

Հաճելի ընդմիջման համար

 

Ռեստորանի շրջակայքում տեղակայված են բազմաթիվ բիզնես կենտրոններ, որոնց աշխատակիցները կարող են իրենց լանչը անցկացնել այստեղ։ Կարող եք վստահ լինել, որ «Բաբելոն» ռեստորանում ճաշի ժամին Ձեզ է սպասվում հագեցնող ու սննդարար ուտեստների լայն ընտրություն։ Իսկ արեւելյան կախարդական մթնոլորտի շնորհիվ ընդմիջումը ոչ միայն համեղ կլինի, այլեւ կօգնի կարճ ժամանակով կտրվել բոլոր հոգսերից։

 

«Բաբելոնը» հարմար վայր է նաեւ գործնական հանդիպումների համար։ Հրավիրեք Ձեր գործընկերներին եւ հանգիստ միջավայրում քննարկեք ամենակարեւոր հարցերը։ Անգամ ամենախիստ զրույցները այստեղ կհամեմվեն արեւելյան ջերմությամբ եւ քաղցրությամբ։

 

Ընտանեկան ընթրիքը արեւելյան երանգներով

 

Ամենից հետաքրքիրը «Բաբելոն» ռեստորանում երեկոյան ժամերն են։ Ծանրաբեռնված օրվանից հետո այստեղ կարող եք անցկացնել ջերմ ընտանեկան ընթրիք եւ առանց շտապելու ընկղմվել արեւելյան միջավայրի մեջ։  

 

«Բաբելոնն» առաջարկում է միասին դիտել, թե ինչպես է խարույկի շուրջ պատրաստվում մասկուֆ ձուկը։ Այն տեսնելուց հետո դժվար է դիմանալ ձուկը փորձելու գայթակղությանը։ Մասկուֆն ավանդական իրաքյան ձկան խորովածն է։ Թարմ ձուկը հենց ռեստորանում՝ այցելուների աչքի առաջ, խարույկի շուրջ ծխեցնում են, ապա շարում փայտից մնացած մոխրի վրա։ Այնուհետ ձուկը հանդարտ խորովվում է այնքան, մինչեւ որ ձկան մյուս կողմն էլ ծածկվի խրթխրթան շերտով։

 

__

Ինչպես արդեն նշվեց, իրաքյան մշակույթը միավորում է բազմաշերտ մշակութային ժառանգություն։ Այն իր մեջ ամփոփում է աքքադական, շումմերական, բաբելոնյան, ասորական ու արաբական շրջաններից եկած խոհարարական ավանդույթները։ Անհնար է թվարկել այն բոլոր ազգերը, որոնք իրենց հսկայական ազդեցությունն են թողել հոգեւոր եւ նյութական մշակույթի, այդ թվում եւ խոհանոցային արվեստի ձեւավորման վրա։ Դարեր շարունակ նրանք ապրել եւ ստեղծագործել են ներկայիս Իրաքի այսօրվա տարածքում։

 

Այսպիսի բազմազան արմատներ ունեցող իրաքյան մշակույթը պատմության ընթացքում թրծվել է եւ հիմք դրել այսօրվա խոհարարական արվեստի ավանդույթներին։ Շատերի համար Իրաք այցելությունը պարզապես անիրական է։ Իսկ Երեւանում գտնվող իրաքյան փոքրիկ անկյունն արդեն իրականություն է դարձել թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար։

 

Համեցեք «Բաբելոն» եւ զգացեք Միջագետքի համը Երեւանում։