Մասկուֆ

Մասկուֆ

 

Մասկուֆն առաջին ուտեստն է, որ անպայման արժե փորձել իրաքյան ռեստորանում։ Ձուկը ծխեցվում եւ ապա խորովվում է թափանցիկ օջախում։ Կարող եք դիտել, թե ինչպես է այն պատրաստվում, քանի դեռ վայելում եք Ձեր նախուտեստը։ Ձուկը դրսից խրթխրթան է, իսկ ներսից միսը ճերմակ է ու նուրբ։

 

Մասկուֆի պատրաստման ավանդույթները գալիս են դեռ հին Միջագետքից։ Երկու գետերի միջեւ ապրելով՝ շատերը իրենց օրվա հացը վաստակում էին ձկնորսությամբ։ Այս ուտեստի պատրաստման ձեւը պարզ է ու միաժամանակ հանճարեղ։ Ահա թե ինչու է ավանդույթը պահպանվել մինչ օրս՝ հաճույք պատճառելով մարդկանց իր բացառիկ համով։